Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և հոլանդացի անվանի մասնագետ Լուի վան Գաալի բանակցությունները կանգ են առել: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ Ռայան Գիգզի պատճառով, քանի որ 62-ամյա հոլանդացին չի ցանկանում իր մարզչական շտաբում տեսնել Գիգզին, ում թեկնածությունը պնդում է անգլիական ակումբի ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ ըստ անգլիական մամուլի, Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գաալն արդեն այս շաբաթ կարող է ստանձնել անգլիական ակումբի գլխավոր մարզչի ղեկը։