տուն Սպորտ Լուիս Սուարեսը կարող է տեղափոխվել Կոսովոյի առաջնություն

Լուիս Սուարեսը կարող է տեղափոխվել Կոսովոյի առաջնություն

70
0

28946

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը, ով ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 4 ամսով, կարող է կարիերան շարունակել Կոսովոյի առաջնությունում։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Բանն այն է, որ այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան մաս չի կազմում ՖԻՖԱ-ին, քանի որ չի ճանաչվել դրա կողմից։ Եթե Սուարեսը համաձայն է, ապա Կոսովոյի առաջնությունում հանդես եկող ակումբում նա կստանա ամսական 1200 եվրո աշխատավարձ, մինչև որ կավարտվի որակազրկման ժամկետը։

Հիշեցնենք, որ Սուարեսով ակտիվ հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»։ Որոշ տեղեկություններով՝ Սուարեսն արդեն համաձայնեցրել է անձական պայմանագրի կետերը։