Արդեն տեղեկացրել ենք, որ Աշխարհի առաջնության Ուրուգվայ — Իտալիա խաղի ժամանակ հարձակվող Լուիս Սուարեսը կծել է Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը։ Այս հարցով ՖԻՖԱ-ն վարույթ է սկսել։
«Ես այդ դրվագը մի քանի անգամ նայել եմ հեռուստացույցով։ Կասկած չկա, որ Սուարեսը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն նրա պահվածքը հերթական անգամ առիթ է տալիս կոշտ քննադատության համար։ ՖԻՖԱ-ն պետք է ուսումնասիրի այս գործը և պատշաճ կերպով պատժի նրան», — ասել է ՖԻՖԱ-ի մարզչական կոմիտեի նախագահ Ջիմ Բոյսը։
Եթե Սուարեսը մեղավոր ճանաչվի, ապա նա կորակազրկվի 24 խաղով կամ 2 տարով։