Արդեն տեղեկացրել ենք, որ «Սելտայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով ժամանակին նաև մարզել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմը, որոշում է կայացրել վերադառնալ կատալոնական ակումբ։
Cuarto-ն երեկ հրապարակել է Էնրիկեի հետ «Բարսելոնայի» ղեկավարության բանակցությունների որոշ մանրամասներ։ Մասնավորապես, պարզ է դարձել, որ Էնրիկեն կատալոնական ակումբում կմնա երկու տարի։ Նրա հետ պայմանագիրը կստորագրվի «1+1» սխեմայով։