տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկում վերջին ամսում 93 խաղաղ բնակիչ է զոհվել

Լուգանսկում վերջին ամսում 93 խաղաղ բնակիչ է զոհվել

69
0

rsz_gallery1_eeccfbe6a53d912e418a134bf15d7579

Լուգանսկի քաղաքային խորհուրդը հաղորդել է, որ հուլիս ամսվա սկզբից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով քաղաքում 93 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա: Եվս 407 մարդ վիրավորվել է: Նման տվյալներ է փոխանցում BBC-ին:

Համաձայն քաղխորհրդի մամլո ծառայության տեղեկատվության՝ այս ընթացքում ավերվել է 97 բազմաբնակարան շենք, 286 մասնավոր տուն, 23 դպրոց, 21 մանկապարտեզ, 3 բուժհաստատություն:

Հրաձգության հետևանքով ավերվել են նաև 3 բուհի, 4 քոլեջի, 9 ուսանողական հանրակացարանի շենքեր, ավտոկայարանն ու դեռանյութերի պահեստները: Ինչպես հաղորդվում է՝ քաղաքում փակվել են շուկաների 80%-ն ու բացակայում է վառելիքը: Չեն աշխատում ընդհանուր ջեռուցման 12 կաթսա և 8 ջրամատակարարման կայան: