տուն Քաղաքական Միջազգային Լուգանսկում ձերբակալվել է ռուսամետ անջատողականների հրամանատարը. Ավակով

Լուգանսկում ձերբակալվել է ռուսամետ անջատողականների հրամանատարը. Ավակով

53
0

vzryv-na-shaxte-8

Այսօր Լուգանսկում ձերբակալել են Հարավ-Արևելքի բանակի հրամանատար Ալեքսեյ Ռիլկեին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Այսօր ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են Հարավ-Արևելքի բանակի հրամանատար Ալեքսեյ Ռիլկեին։ Նրան ուրիշ մարզ են տեղափոխել, որպեսզի հետաքննություն անցկացնեն և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեն։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 109-րդ և 208-րդ հոդվածներով», — նախարարի խոսքերն է մեջբերում «Укринформ»-ը։

Ավակովը հավելել է, որ Ռիլկեն երկրի արևելքում գործունեություն ծավալած ամենածայրահեղ ահաբեկիչներից մեկն է։