Երեկ Լոս Անջելեսի օդանավակայանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հետաձգվել է 746 թռիչք։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Տերմինալը, ուր տեղի է ունեցել փոխհրաձգությունը, փակվել էր։ Այդտեղից են իրականացվում դեպի հարավարևելյան Ասիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա իրականացվող չվերթները։
Հիշեցնենք, որ երեկ Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալներից մեկում տեղի է ունեցել հարձակում, անհայտ անձը կրակ է բացել այստեղ հավաքված ուղևորների վրա։ Սպանվել է օդանավակայանի անվտանգության աշխատակիցը, 6 մարդ վիրավորվել է։