տուն Հասարակություն Լոռու մարզի դպրոցների խոհանոցների աշխատակիցների սննդի փաթեթներ են տրամադրվել

Լոռու մարզի դպրոցների խոհանոցների աշխատակիցների սննդի փաթեթներ են տրամադրվել

228
0

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմման նպատակով «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի (ԱՅՈ հարթակի ֆոնդհայթայթման միջոցներով) և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում:

Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից, մարզի ղեկավարի անմիջական համակարգմամբ և աջակցությամբ մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների: