Լոնդոնի բարերից մեկում այս ձմեռ հետաքրքիր ըմպելիք է հայտնվել՝ աշխարհի ամենաթանկ տաք կոկտեյլը:
Դրա ստեղծողը հայտնի միքսոլոգ Պեդրո Սոլորզանոն է, որը որպես տաքացնող ըմպելիքի բաղադրիչ է վերցրել 18-ամյա Dalmore վիսկին, 2008 թվականի բերքի Château Grand Puy Ducasse գինին և թարմ քամած խնձորի հյութ:
Այս ամենին հեղինակն ավելացրել է համեմունքներ՝ դարչին, մեխակ, դափնու տերև, որոնք գլինթվեյնի համար տարածված համեմունքներ են, ինչպես նաև շաֆրան, գոջի հատապտուղի հատիկներ, տոնկայի հատիկներ:
Ամենաթանկ գլինթվեյնով Mayfair Mulled Wine կոկտեյլի մեկ բաժակը 50 ֆունտ սթերլինգ արժե, հաղորդում է Kedem-ը: