Լոնդոնում ձերբակալվել են չորս հոգի` ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով:
Ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն է կատարել Լոնդոնի վեց վայրերում, ինչպես նաև երկու տրանսպորտային միջոցներում, որոնք կարող էին ահաբեկչության վայր հանդիսանալ: Լոնդոնի ոստիկանությունը գործողության մասին այլ մանրամասներ չի հաղորդում:
Ձերբակալվածների մասին հստակ տեղեկություններ չկան: