Լոնդոնի «Լոնդոն Սիթի» օդանավակայանում պայթել է Swiss Airlines ավիաընկերության Avro RJ100 ինքնաթիռի շարժիչը։ Դա տեղի է ունեցել թռիչքուղու վրա։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Կտրուկ արգելափակման ժամանակ տուժել է երեք մարդ։ Տեղում բոլոր տուժածներին ցուցաբերվել է օգնություն։ Նշվում է, որ վնասվածքները լուրջ չէին։ Ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Օդանավն ուղևորվում էր Ժնև։