տուն Լուրեր Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

176
0

ar

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի  գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ գործն ուղարկվել  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: 

Քրեական գործի դատարան մուտք լինելու մասին  Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առաջին անգամ լսել է «Փաստինֆո»-ի թղթակցից. նրա տեղեկացմամբ   կողմը պաշտոնապես այդ մասին չէր  ծանուցվել:

 «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ  28.11.2013թ. դատավորի կողմից կայացվել է ինքնաբացարկի որոշում: Ըստ պաշտպանի, դատավորն իր նախաձեռնությամբ է ինքնաբացարկ կայացրել, քանի որ դատական նիստ չի եղել և կողմերը չէին կարող ինքնաբացարկ հայտնել։ «Պաշտոնական որևէ ծանուցում չի ստացվել անգամ այն  մասին, որ քրեական գործը մուտք է եղել դատարան և եթե ինքնաբացարկի որոշում է եղել, ապա պետք է կողմերին ուղարկվեր, իսկ մենք չեն ստացել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here