Լյուքսեմբուրգի բնակիչները ճանաչվել են որպես ամենահարուստ եվրոպացիներ, հայտնում է euromag-ը: Նշվում է, որ Լյուքսեմբուրգում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2,5 անգամ գերազանցում է միջին եվրոպական ստանդարտը: Բուլղարիան, ընդհակառակը, ամենաապահովված եվրոպացիների ցուցակում վերջին տեղն է գրավել, իսկ Ֆրանսիան ցուցակի միջին հորիզորականներում է: Միջին տեղ են զբաղեցնում նաև Գերմանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Բելգիան: