Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նոր պայմանագիր է ստորագրել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Նոր համաձայնագրով մասնագետն ընտրանին կգլխավորի մինչև 2016 թ.-ը: Հիշեցնենք, որ Գերմանիայի ընտրանին Լյովի գլխավորությամբ ձեռք է բերել աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: