տուն Լուրեր ԼՂՀ վարչապետ. «Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի լինելու»

ԼՂՀ վարչապետ. «Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չի լինելու»

173
0

arm13881261594Առանձին մաքսային սահման, մաքսակետ Արցախի եւ Հայաստանի միջեւ չի լինելու։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ պատասխանելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու դեպքում երկու հայկական հանրապետությունների միջեւ մաքսակետի, խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հարցերին։ Այս մասին գրում է karabakh-open.info  կայքը:

 

Շարունակելով թեման, վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ սահմանին այլ ուժեր՝ սահմանապահներ նույնպես չեն լինի։ «Եվ Պարսկաստանի, եւ Ադրբեջանի հետ մեր անվտանգությունն ապահովվելու է մեր պաշտպանության բանակի ուժերով»,-հավելել է կառավարության ղեկավարը, ում խոսքերով՝ դեռեւս ծանոթ չեն Հայաստանի կողմից ստորագրված շրջանակային համաձայնագրին ու ճանապարհային քարտեզին։ Նշված հարցերը գալիք տոներից հետո քննարկվելու են հայաստանյան գործընկերոջ եւ այդ նպատակով ստեղծվելիք աշխատանքային խմբի հետ։

 

Թե ինչ կարգավիճակում է լինելու Ղարաբաղը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու դեպքում՝ դեռ չի քննարկվել, սակայն վարչապետը համոզած է, որ Արցախը «ոչ մի փոփոխություն չի կրելու տնտեսական ինտեգրացիայի առումով» եւ լինելու է նույն կարգավիճակում Հայաստանի հետ միասին։

 

Քննարկումների արդյունքները, վարչապետի հավաստմամբ, հավանաբար հանրությանն են ներկայացնելու նոր տարուց հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here