Եվրոպան դեռ ոչ մի կերպ չի արձագանքում Ռուսաստանի գործողություններին, քանի որ դեռ լիովին չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին այսօր հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուկայտեն Եվրամիության երկրների ղեկավարների արտակարգ հանդիպումից առաջ: Գրում է korrespondent.net-ը:
Նախագահը կարծիք է հայտնել նաև, որ Եվրոպան նախ պետք է գիտակցի, որ այսօր Ռուսաստանը իրական վտանգ է հանդիսանում: Լիտվայի առաջնորդը նշել է, որ ԵՄ-ը օպերատիվ արձագանքման տեսակետից պիտի օրինակ վերցնի ՆԱՏՕ-ից: Նա ռւսական կողմի ակտիվությունը պայմանավորում է անձամբ Պուտինի նախագահ վերընտրվելու փաստի հետ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել միանալ Ռուսաստանի Դաշնությանը: