«Լիոնի» մամուլի քարտուղարությունը հերքել է այն տեղեկությունը, որ ակումբը օգոստոսի 7-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» հետ պատասխան խաղը:
«Լիոնը» կցանկանար հստակեցնել, որ «Յուվենտուսի» հետ օգոստոսի 7-ի խաղը դեռ հաստատված չէ, չնայած՝ նախկին հայտարարությանը: Սպասվում է, որ խաղի օրը կորոշվի Չեմպիոնների լիգայի խաղերի նշանակումից հետո. ՈՒԵՖԱ-ն այդ մասին կհայտարարի առաջիկայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիոնը» սեփական մարզադաշտում 1-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»:
Աղբյուրը՝ Armsport.am