տուն Աշխարհ Լիբանանում լուրջ ճգնաժամ է

Լիբանանում լուրջ ճգնաժամ է

229
0
Հակակառավարական ցույցերով պայմանավորված՝ ներքաղաքական իրավիճակը Լիբանանում շարունակում է լարված մնալ:
 
Երկրի ամբողջ տարածքում արդեն 12 օր է, ինչ փակ են բանկերը: Բացի դրամատներից, կազմալուծված է նաև դպրոցների ու համալսարանների աշխատանքը:
 
«Բանկերը վախենում են բացվել, որովհետեւ չեն կարողանա բավարարել շուկայի ամբողջ պահանջարկը, այդ թվում՝ ապահովել Լիբանանի սահմաններից դուրս բոլոր ցանկացող սպասարկյալների ավանդների փոխանցումները»,- «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել Է երկրի խոշորագույն բանկերից մեկի առաջատար կառավարիչ Իյադ Ասաադը:
 
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Լիբանանում շարունակվում են հոկտեմբերի 17-ից: Տարբեր տվյալներով՝ հակակառավարական ակցիաներին մասնակցում է երկրի բնակչության կեսը՝ ավելի քան երկու միլիոն մարդ: Ցուցարարները պահանջում են Լիբանանի ղեկավարության հրաժարականը:
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here