Լիբանանում մարտի 10-ին գրանցվել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքը:
Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը Լիբանան Էր ժամանել Եգիպտոսից:
Վերջին օրերին նա լիբանանցի բժիշկների հսկողության տակ Էր գտնվում Բիբլոս քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ընդամենը հանրապետությունում գրանցված Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 դեպք:
Վիրուսի տարածումից խուսափելու համար անցած շաբաթ իշխանությունները կարգադրել Էին փակել կինոթատրոնները, թանգարանները եւ չեղարկել խորհրդաժողովները: Նաեւ դադարեցվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում: Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտարարել Էին հանրային բոլոր զբոսայգիների փակման մասին: