տուն Աշխարհ Լիբանանում անկարգությունների ժամանակ տուժել է 51 զինվորական

Լիբանանում անկարգությունների ժամանակ տուժել է 51 զինվորական

248
0

Լիբանանի բանակի 51 զինծառայող տուժել է Տրիպոլի, Բիկֆայա և Բեյրութ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը, տեղեկացնում է mamul.am-ը:

«Տրիպոլիում նյութական վնաս է հասցվել բանկային մի քանի մասնաճյուղերի ու կուսակցություններից մեկի գրասենյակին: Ցուցարարները զինվորականների ուղղությամբ նռնակ, «մոլոտովի կոկտեյլներ» ու քարեր են նետել»,- հաղորդում է Լիբանանի բանակի մամուլի ծառայությունը:

Բիկֆայա քաղաքում վնասվածք է ստացել 8 զինվորական։