Լիբանանի մի շարք բնակավայրերում շարունակվում են բողոքի ցույցերն ու ճանապարհների արգելափակումները: Ցուցարարները պահանջում են կյանքի պայմանների բարելավում եւ դատավարություն կոռուպցիոներների նկատմամբ:
Այս մասին հայտնում է արաբական SANA լրատվական գործակալությունը:
Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, փակված են մի շարք ճանապարհներ Աքքարում, կենտրոնական Բեքայում եւ երկրի հյուսիսում գտնվող Ալ-Մինյա բնակավայրում : Զինվորականները փորձում են բացել փակ ճանապարհները:
Լիբանանյան բանակն անցնող գիշեր ձերբակալել է 5 մարդու Բեյրութում եւ եւս 3-ին Բաալբեկում՝ անկարգությունների մասնակցելու եւ սադրիչ գործողություններ կատարելու համար: Նրանցից մեկի մոտ ատրճանակ է հայտնաբերվել, որով վերջինս մի քանի անգամ օդ էր կրակել:
Դեկտեմբերի 19-ին Սայդեում էլ ձերբակալվել է 8 մարդ՝ պետական նշանակության կառույցների վրա հարձակում գործելու մեղադրանքով: