տուն Լուրեր Լեւոն պապիկը նամակ կգրի՞ Գարիկ Մարտիրոսյանին

Լեւոն պապիկը նամակ կգրի՞ Գարիկ Մարտիրոսյանին

227
0

lyov

Lragir.am-ը գրում է. 1997 թվականին Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ԿՎՆ-ի Նոր հայեր թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հատկանշական էր եզրափակիչի համարներից մեկը, որում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացվեց Օստապ Իբրահիմովիչ Բենդեր-բեյի դերում՝ պայուսակը ձեռքին հեռանալիս: Դահլիճում այդ ժամանակ նստած էին քաղաքական կարիերան սկսող Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը, որոնք քահ-քահ ծիծաղում էին ու ծափահարում:

 

Դա նոր «դարաշրջանի» սկիզբն էր, երբ Տեր-Պետրոսյանի հետ ասպարեզից հեռանում էր ինքնիշխան Հայաստանը, եւ սկսվում էր հայ-ռուսական «ռազմավարական գործընկերության» նոր փուլ: Նոր հայերի բրենդային արտահայտություններից մեկն այդ եզրափակիչում հետեւյալն էր՝ «հայերը սեւ ռուսներ են»:

 

Անցել է բավական ժամանակ, եւ հայ-ռուսական «ռազմավարական գործընկերությունը» հասել է անընդգրկելի ծավալների, ընդհուպ երկրի ինքնիշխանության հանձնումը: Այդ ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հասցրեց հաղթանակով վերադառնալ ակտիվ քաղաքական ասպարեզ, սակայն ժամանակի ընթացքում նա եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը հայտնվեցին հայ-ռուսական «ռազմավարական գործընկերության» նոր ժամանակաշրջանի սխեմայում: Դրա պիկը Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն էր ՀԱԿ քաղխորհրդում:

 

Հայ-ռուսական դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերով Հայաստանում իշխանության ձեւավորման իրավունքը մինչեւ 2043 թվականը պաշտոնապես հանձնվել է Ռուսաստանին: Իհարկե, Ռուսաստանը Հայաստանի իշխանության ձեւավորման գործում մինչ այդ էլ ունեցել է վճռորոշ դեր, սակայն ներկայում դա նաեւ ստացավ միջպետական օրենքի ձեւաչափ:

 

Այս առումով, Հայաստանի քաղաքական ուժերը կանգնել են յուրահատուկ երկընտրանքի առաջ՝ ներքաղաքական պայքարում շարժվել այդ օրենքո՞վ, թե փորձել ներքաղաքական պայքարը բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարթություն: Առաջին դեպքում պետք է «հերթագրվել» Կրեմլում եւ պարբերաբար ապացուցել հավատարմությունն ու երաշխիքներ ներկայացնել, երկրորդ դեպքում կա Մոսկվայի եւ նրա դրածո իշխանության կոշտ հակազդեցության վտանգը, ընդհուպ՝ ՀԱՊԿ զորամիավորումների միջամտությունը, ինչը նույնպես ամրագրված է միջպետական օրենքով:

 

Քրեա-օլիգարխիկ բնույթի իշխանությունն, այսպիսով, փորձել է իրեն ապահովագրել Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելու գնով:

 

Սակայն, վիճակն այնքան էլ անհույս չէ, որքան թվում է: Եթե հայկական քաղաքական ուժերն ու հանրությունն ընտրեն ինքնիշխանության վերականգնման ուղին, ապա կա հնարավորություն էապես փոխել իրավիճակը, ձեւավորել օրինական իշխանություն, վերականգնել երկրի սուբյեկտությունը, արժանապատվությունն ու հեղինակությունը եւ փրկել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի եւ ընդհանրապես արտաքին աշխարհի հետ:

Շարունակությունն այստեղ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here