Լեռնայի Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ թե ռազմական, այլ բանակցությունների միջոցով. այսօր նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերը, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը: Նրա խոսքերով` վերջին երկու տարվա մեջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր այդ հարցում:
«Մենք ուրախ ենք, որ այդ հանդիպումից հետո կբանակցեն նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարները: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը ցուցաբերել Մինսկի խմբին»,- ասել է Բայերը: