տուն Աշխարհ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա․ Մամեդյարով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա․ Մամեդյարով

386
0

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին այլընտրանք չկա»: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքը փոխանցում է aysor.am-ը:

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Ոչ ոք չի կարող լուծել այս հակամարտությունն առանց մեզ: Բոլոր տարբերակները պետք է լինեն սեղանին: Անկյունային հարցը հետևյալն է. ի՞նչ պետք է արվի հաջորդիվ: Հակամարտությունը լուծելու համար հարկավոր է ունենալ ռազմավարական համբերություն:

Ես չեմ հավատում, որ բանակցային գործընթացը կանգ կառնի: Կարծում եմ, որ ողջամտությունը չի լքի հայկական կողմը: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը նրանց կողմից շահագրգռված է բանակցություններից դուրս գալ: Մենք միշտ խոսում ենք այդ մասին», — ասել է Մամեդյարովը՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հայկական կողմի գործողություններում և հայտարարություններում շատ հաճախ ի հայտ են գալիս հույզեր:
«Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա: Բանակցային գործընթացը պետք է ուշադիր հետևի հասարակության մեջ ներքին տրամադրությանը: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Սա բնական գործընթաց է և միանշանակ: Կրքերը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում շատ բարձր են: Մենք մեր կողմից չենք հասկանում, թե ինչու հայկական կողմը թույլ չի տալիս Ղարաբաղի հայկական համայնքին շփվել ադրբեջանական համայնքի հետ», — նշել է նա:

Մամեդյարովն ընդգծել է, որ նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»:

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ հույզերն ու կարծրատիպերը, որոնք առկա են հայկական կողմում, բացասական տրամադրություններ են ստեղծում, և դա առաջ շարժվելուն խոչընդոտում է:

«Ես միշտ հայկական կողմին, այդ թվում նաև լրագրողներին, տալիս եմ հետևյալ հարցը. Ասե՞ք ինձ առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից: Սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերին կամ այլ բան: Հետևաբար, շատ կարևոր է թակել Հայաստանի հասարակ քաղաքացիների սրտին», — ասել է նա:

Նախարարը հավելել է, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններում քննարկվում է «կոնկրետ և իրական պահեր»:
Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր:

«Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած  բուռն քննարկումների արդյունք է:  Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝  թվագրված է  2019-ի մարտի 9 ամսաթվով,  որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», — ասասել է նախարարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։