տուն Uncategorized Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը հաջող է հանդես եկել ոլորասահքում․ Սոչի 2014

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը հաջող է հանդես եկել ոլորասահքում․ Սոչի 2014

89
0

1849786961

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայտնի են դարձել լեռնադահուկային սպորտի տղամարդկանց ոլորասահք ձևի հաղթողները։ Ոսկե մեդալը նվաճել է ավստրիացի Մարիո Մատը։

Հայաստանը ներկայացնող Արման Սերեբրակյանը բավականին հաջող է հանդես եկել և 116 մասնակիցների մեջ զբաղեցրել է 34-րդ տեղը։ Մեր մարզիկը ցուցադրել է 2 րոպե 0.57 վայրկյան ժամանակ և առաջատրին զիջել է 18.73 վայրկյան՝ տեղ զբաղեցնելով 4-րդ ատսնյակում։