Բրիտանացի անվանի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կրկին հայտարարել է, որ պատրաստ է ռինգ դուրս գալ Կլիչկոյի դեմ, եթե իրեն վճարեն 100 միլիոն դոլար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Նախկինում այդ պարբերականի լրագրող Ջեֆ Թաուելին մեղադրել էին, որ ինքը կեղծել է Լյուիսի հարցազրույցը, և որ վերջինս չի ասել, որ ցանկանում է մենամարտել Կլիչկոյի դեմ: Սրան ի պատասխան Լենոքս Լյուիսը վերահաստատել է իր խոսքերը. «Այո, ինձ Ռուսաստանում իրոք 50 մլն դոլար են առաջարկել վերադառնալու համար, սակայն ես հրաժարվել եմ: Արդյոք ես կմենամարտե՞մ Կլիչկոյի դեմ, եթե ինձ առաջարկեն 100 մլն դոլար: Իսկ ո՞վ չի մենամարտի նման գումարի դիմաց»,- ասել է Լյուիսը: