Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երկրի անկախության օրվա առիթով կազմակերպված «Անկախության քայլերթի» ժամանակ երթի մասնակիցները հարձակվել են Լեհաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի վրա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ակտիվիստները դեսպանատան շենքի վրա նետել են դյուրավառ նյութերով շշեր, ֆլայերներ: ազգայնամոլ ակտիվիստները նաև այրել են դեսպանատան շենքի մոտի անվտանգության անցակետը: