Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին դիվանագիտական առաքելությամբ մեկնել է Ուկրաինա։ Այս մասին ճեպընթացի ժամանակ հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Մարչին Վոյցեխովսկին։
Նրա խոսքերով, Սիկորսկին մեկնել է Ուկրաինա ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հանձնարարությամբ, որպեսզի ներկայացնի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ Եվրամիության դիրքորոշումն ու ծանոթանա Ուկրաինայի դիրքորոշմանը։
Վոյցեխովսկին հավելել է, որ դիվանագիտական առաքելությանը Սիկորսկիի հետ նաև մասնակցելու են Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները։