տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանի նախագահն Ուկրաինայի հարցում հույսը չի կտրում

Լեհաստանի նախագահն Ուկրաինայի հարցում հույսը չի կտրում

159
0

Bronislav_Komorovskiy_061210

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին կարծում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացում: Այս մասին գրում է լեհական Gazeta Wyborczа պարբերականը։

«Համաձայնագրի ստորագրման հետաձգման վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների որոշումը ինձ համար անսպասելի էր: Սակայն ամեն ինչ կորած չէ. «Ուկրաինան մոտեցել է Եվրոպային և կփորձի ավելի մերձենալ նրա հետ, քանի որ դա են ցանկանում ուկրաինացիները», — ասել է Կոմորովսկին:

Նա նշել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում պետք է ընդունվի հատուկ հռչակագիր, որով պետք է խրախուսել Արևելյան Եվրոպայի երկրներին՝ բարեփոխումների և Արևմուտքի հետ մերձենալու հարցում: Ավելի վաղ արտգործնախարար Սիկորսկին հայտարարել էր, որ Եվրամիությունը բաց է Ուկրաինայի հետ Ասոցացման պայամանագիրը ստորագրելու հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here