Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հայտնել է այն մասին, որ չի պատրաստվում մեկնել Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը: Նախագահը հայտնել է, որ սա չի նշանակում, թե ինքը բոյկոտում է Օլիմպիադան, այլ իր որոշումը կապված է սպորտային իրադարձություններին մասնակցելու իր սկզբունքներ հետ: Այն մասին հաղորդում է «NewsBalt»-ը:
«Խաղերը Սոչիում սկսում են ոչ միային սպորտային, այլ նաև քաղաքական զգացմունքներ առաջացնել: Կարծես պետք է հիշեցնել, որ ես որոշակի սկզբունքներ ունեմ, որոնք կապված են իմ և Օլիմպիադային մասնակցող լեհ մարզիկների հետ: Ես չեմ պատրաստվում և երբեք չեմ պատրաստվել Սոչի մեկնել»: