տուն Քաղաքական Միջազգային Լեհաստանի նախագահը կոչ է արել ամերիկյան ավելի շատ զորքեր տեղափոխել իր երկրի...

Լեհաստանի նախագահը կոչ է արել ամերիկյան ավելի շատ զորքեր տեղափոխել իր երկրի տարածք

117
0

wp_pmm_bronislaw_komorowski_550

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ողջունել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Լեհաստանում և հանդես է եկել այդ ներկայության ավելացման օգտին: Այսօր Կոմորովսկին ացելել է Լասկում գտնվող մարտավարական օդուժի 32-րդ մարտավարական բազան, որտեղ տեղակայված են F16 կործանիչները:

«Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի համակարգի շրջանակներում ԱՄՆ-ի զինված ուժերի ավելի մեծ ներկայություն տեսնել մեր տարածքում», — ասել է նա: Կոմորովսկին բարձր է գնահատել Լեհաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը ռազմական ոլորտում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Լեհաստանն այսօր օրերին համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչը կապված է ռուսական զորքերի ներխուժման հետ Ուկրաինայի տարածք: Բացի այդ, ԱՄՆ-ն, Ռումինիան և Բուլղարիան զորավարժություններ կանցկացնեն Սև ծովում: