Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ուկրաինական ճգնաժամի ֆոնին պահանջել է Գերմանիայից ավելի կոշտ քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։
«Ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես են ոմանք Գերմանիայում վերաբերում Ռուսաստանին», — ասել է Կոմորովսկին գերմանական Bild-ին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումները Ռուսաստանի դեմ։ «Ավելի լավ է կրակը այսպես հանգցնել, քան սպասել, թե երբ այն կտարածվի մյուս պետությունների վրա», — ասել է Կոմորովսկին։
Լեհաստանը Գերմանիայից նաև ակնկալում է ավելի մեծ համախմբվածություն, որը թույլ կտա ժամանակին կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը, որպեսզի Եվրոպան ապագայում կարողանա ապրել առանց վախերի։