Այսօրվանից Ուկրաինան սկսել է գազ ստանալ Գերմանիայից Լեհաստանի տարածքով։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Ուկրաինան գազը ստանալու է մեծածախ եվրոպական գներով։ Առայժմ լեհական կողմը հնարավորություն ունի օրական առավելագույն 4 մլն խորանարդ մետր գազ մատակարարել ուկրաինական կողմին, քանի որ այնտեղ տանող գազատարն ունի այդքան ծավալ։ Եվրոպայից գազի մատակարարումը կարող է տարեկան հասնել մինչև 10 մլրդ խորանարդ մետրի։
Նշվում է, որ Ուկրաինան կկարողանա ավելի շատ գազ ստանալ նաև Սլովակիայից, եթե կարգավորվեն տեխնիկական և քաղաքական խնդիրները։ Ռուսական կողմը նշում է, որ Եվրոպան իրավունք չունի ռուսական գազի ռևերսային մատակարարումներ կատարել Ուկրաինային։
Հիշեցնենք, որ Ռուսատանը Եվրոպայի ամենաբաձր գինն է սահմանել Ուկրաինայի համար։ Այն կազմում է 485 դոլար հազար խորանարդ մետրի համար։ Ուկրաինայից ավելի հեռու գտնվող սպառող երկրները ստանում են շատ ավելի էժան գազ։