տուն Լուրեր Բլոգ Լեզվի «հատուկ» կարգավիճակը ո՞րն է

Լեզվի «հատուկ» կարգավիճակը ո՞րն է

223
0

ձ10

Մովսես Դեմիրճյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Լեզվի «հատուկ» կարգավիճակը ո՞րն է: Հատուկ մարդի՞կ են խոսելու այդ լեզվով, թե՞ հատուկ դեպքերում են խոսելու այդ լեզվով, թե՞ հատուկ բաներ են ասելու այդ լեզվով: Երևի ռուսներն, իրենց ինքնահաստատման շովինիստական ուղին բռնած, ասել են՝ особый статус, հայկական իրականության մեջ էլ դա դարձել է դատարկ ու ոչինչ չասող «լեզվի հատուկ կարգավիճակ» կամ «հատուկ կարգավիճակի լեզու»:
Դատարկաբանություն է, ոչինչ չի նշանակում:
Ուրիշ բան է՝ աշխատանքային լեզու: Երբ ասում են՝ տեխնիկական լեզու, միայն դա պետք է հասկանալ աշխատանքային լեզու: Է, նորմալ է, էդ մարդիկ Եվրասիական միությունում մի լեզվով պե՞տք է խոսեն ու գրեն-կարդան, թե ոչ:
Մերոնք էլ առիթ ստացան անհանգստանալու հայերենին` իբր սպառնացող վտանգների առումով: Անհանգստությունը տարածվեց ամենատարբեր՝ քաղաքացիական ակտիվիստների, դասախոսների, ազգայնականների և այլ շրջանակներում: Միայն թե նրանք, ում համար հայերենն իրոք արժեք է, և նրանք ուսումնասիրում են իրենց լեզուն, գրագետ խոսում, իրենց երեխաներին ու շրջապատին սովորեցնում ու ստիպում լավ իմանալ ու ճիշտ խոսել հայերենով, գրեթե չանհանգստացան:
Ինչպես ասաց ընկերներիցս մեկը, ով ի դեպ ռուսական կրություն ունի. «Հայերենն իմն է, իմ լեզվամտածողության աշխարհն է, ո՞վ կարող է ինձ ստիպել այլ կերպ մտածել ու այլ լեզվով խոսել. ոչ ոք»:
Եթե լեզուդ լավ գիտես, ուրիշ լեզվի կարիք չես ունենա:
Իսկ որպես աշխատանքային լեզու… է, մեկը չէ, երեքն իմանանք, ի՞նչ է եղել:

Էդ մեր մեծերից ո՞վ է միայն հայերեն իմացել. բոլորն էլ մի քանի լեզու գիտեին և օգտվում էին դրանցից հենց որպես աշխատանքային լեզուներ` թարգմանություններ անում, մեր հայերենը հարստացնում, այլազգիների մոտ զարգացած մարդու տպավորություն թողնում և այլն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here