Հայտնի երգչուհի Լեդի Գագան հիվանդանոց է տեղափոխվել Կանադայում իր ելույթից հետո։ Պարզվել է, որ երգչուհին թթվածնի պակաս ունի։
Օրեր առաջ նա համերգ է տվել Դենվեր քաղաքում, սակայն շուտով իրեն վատ է զգացել։ Շտապ օգնության մեքենան նրա մոտ հայտնաբերել է «լեռնային հիվանդություն»։ Լեդի Գագան տեղափոխվել է հիվանդանոց, ուր նրա օրգանիզմը ստացել է թթվածնի բավարար պաշար։
Լեդի Գագայի կյանքին ներկայում ոչինչ չի սպառնում։