տուն Քաղաքական Միջազգային Լեդի Գագային մեղադրել են իր շանը տանջելու մեջ

Լեդի Գագային մեղադրել են իր շանը տանջելու մեջ

106
0

pic_237aa5659de706ea79fe9a07a51e25d1

PETA (People for the Ethical Treatment of Animals) կենդանիների պաշտպանության կազմակերպությունը մեղադրել է  Լեդի Գագային՝ կենդանիների նկատմամբ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Դա տեղի է  ունեցել այն բանից հետո, երբ երգչուհին իր էջում հրապարակել է սիրելի շան նկարը՝ զարդարված ոսկերչական տարբեր իրերով։ Այս մասին հաղորդում է US Weekly-ն։

Չնայած այս լուսանկարն արժանացել է Լեդի Գագայի մոտ 400 հազար երկրպագուների հավանությանը, այդուհանդերձ կենդանիների պաշտպանները նշում են, որ Լեդի Գագան իրավունք չուներ նման կերպ զարդարել ֆրանսիական բուլդոգի ձագ Էյշային։

Լեդի Գագան նախկինում էլ է հայտնվել կենդանիների պաշտպանների ուշադրության կենտրոնում։ 2010 թվականին երգչուհուն դատապարտել էին մսից պատրաստված զգեստ կրելու, իսկ 2012-ին՝ աղվեսի մորթուց գլխարկ կրելու համար։