տուն Քաղաքական Հայաստան Լեգենդար Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական

Լեգենդար Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական

377
0

Լեգենդար սուզալողորդ Շավարշ Կարապետյանը հասարակական հիմունքներով նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը: Նշվում է, որ նրա պարտականությունների մեջ է մտնելու տեղի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը:

Ըստ աղբյուրի՝ նա մշտական բնակության է մեկնելու Բաշկիրիա:

Կարապետյանը ջրասուզալողում 13-անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի 11 ռեկորդ է սահմանել: 1976թ. եղբոր՝ Կամոյի հետ Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղեւորի կյանք է փրկել: Դրանից հետո առողջական խնդիրներ է ունեցել: Կարողացել է վերադառնալ սպորտ, սակայն նույն խնդիրների պատճառով ստիպված է եղել թողնել այն: