տուն Սպորտ Լեբրոն Ջեյմսը վերադառնում է Քլիվլենդ

Լեբրոն Ջեյմսը վերադառնում է Քլիվլենդ

96
0

rsz_miami-heat-lebron-james-slam-dunk-in-nba

Մեր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Լեբրոն Ջեյմսը հայտարարել է, որ վերադառնում է Քլիվլենդ: Այս մասին հաղորոդւմ է Sports Illustrated-ը:

Ջեյմսը «Քլիվլենդ Կավալիերսի» կազմում հանդես է եկել 2003-2010թթ.-ին, ինչից հետո տեղափոխվել էր «Մայամի Հիթ», որի կազմում երկու անգամ (2011/2012 և 2012/2013 մրցաշրջաններում) դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն:

«Ես ընդունում եմ մարտահրավերը: Ես վերադառնում եմ տուն», — բասկետբոլիստի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Նշենք նաև, որ իր կարիերայի ընթացքում Լեբրոնը 4 անգամ ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր խաղացող (MVP), երկու անգամ էլ դարձել է Ասոցիացիայի եզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: