տուն Հասարակություն Լաքոտը հեգնել է Թրամփին՝ գրելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին

Լաքոտը հեգնել է Թրամփին՝ գրելով հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին

364
0

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հեգնելով՝ ԱՄՆ նախագահ Թարմփի ոճով հայտարարել է Հայաստանի եւ Ֆրանսիայի՝ «Ուրարտուի կայսրության ժամանակներից» բարեկամության մասին։

Բրիտանական The Daily Mail պարբերականը գրում է, որ Թրամփի խոսքերից հետո, թե «ԱՄՆ-ը եւ Իտալիան ընդհանուր պատմություն ունեն՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից», զարմացած իտալացի թարգմանչուհու լուսանկարը ինտենսիվորեն տարածվեց սոցցանցերում։

Դեսպան Լաքոտը՝ «Ներեցեք, այսօր կիրակի է» հեշթեգով իր էջում տեղադրել է հետեւյալ գրառումը. «Եվ քանի որ Երեւանը տոնում է իր 2801-րդ տարեդարձը, եկել է ժամանակը հիշեցնելու, որ Ֆրանսիան եւ Հայաստանը երեք տազար տարվա բարեկամական հարաբերություններ ունեն Ուրարտուի կայսրության ժամանակներից ի վեր»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here