տուն Լուրեր Լափելն ի՞նչ կապ ունի ուղվածության հետ.Ֆինանսների փոխնախարար

Լափելն ի՞նչ կապ ունի ուղվածության հետ.Ֆինանսների փոխնախարար

160
0

Pavel

 

 

«Եթե բյուջեն չունի սոցիալական ուղղվածություն, բա ի՞նչ ուղղվածության պետք է լինի բյուջեն»,- լրագրողների հետ զրույցում նկատել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն՝ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է 2014թ. պետական բյուջեի նախագիծը կրկին կոչվում սոցիալական: «Ես հասկանում եմ, որ շատ հարցեր չկան, էդ հարցը միշտ կարելի է տալ: Ես անկեղծ ասած արդեն հոգնել եմ այդ հարցից: Ասենք սոցիալական չլինի՝ ի՞նչ ուղղվածություն պետք է լինի»,- սրտնեղել է Պավել Սաֆարյանը: Դիտարկմանը, թե նախորդ բյուջեն ևս սոցիալական էր, բայց ԱԺ նախագահի գնահատմամբ, այդ բյուջեն «լափեցին», Ֆինանսների փոխնախարարն այսպես է արձագանքել. «Բայց լափելն ի՞նչ կապ ունի ուղղվածության հետ: Լափելը ուրիշ բան ա: Այսինքն ոնց որ թե ասում ես սա փլավ ա, ասում եք չէ՝ սա փլավ ա, լափում են: Այսինքն՝ լափելն ի՞նչ կապ ունի ողղվածության հետ: Ի՞նչ է՝ լափելու բյուջե՞ եք ուզում անվանեք: Դուք այսպիսի՞ ուղղվածություն եք տենում: Ես ուզում եմ ձեր տրամաբանությունը հասկանամ»: Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության քարտուղարի որակմամբ սա «լոմբարդային» բյուջե է, Պ. Սաֆարյանը խնդրել է լրագրողներին հստակեցնել. «Իսկ մեկնաբանե՞ց ինչ է նշանակում լոմբարդային»: Երբ լրագրողները փոխանցեցին Նաիրա Զոհրաբյանի տեսակետը, նա այսպես արձագանքեց. «Այսինքն էս բյուջեի մեջ… 300 մլդ-ը բյուջեի սոցիալական պատվերն է՝ դա աշխատավարձերն է և այլն և այլն»:

Բանկին ո՞նց են տալիս էդ փողը: Եթե բյուջեի երեսուն տոկոսը սոցիալական ոլորտին է հատկացված, ո՞նց կարելի է ասել՝ լոմբարդային է: Դուք ի՞նչ է՝ հեռակա երկխոսություն եք ուզում ստեղծել իմ և այդ մարդու միջև: Ես պատրաստ եմ, եկեք իրա հետ նստենք հասկանանք, տեսնենք ի՞նչ է նկատի ունեցել լոմբարդային ասելով: Բյուջեի հետ սա ինչ առնչություն ունի՞… բյուջեի ծախսերն այնքան թափանցիկ են, որ… Հիմա ձեր ասածը՝ ձեր օրինակը տեղին չէ, 2014թ.-ի բյուջեի հետ բարեկամական ոչ մի կապ չունի»: Իսկ հարցին, թե 2014թ. բյուջեն ի՞նչ կարող է տալ շարքային քաղաքացուն, փոխնախարարը պատասխանել է. «Շարքային քաղաքացուն կարող է տալ հետևյալը: Եթե շարքային քաղաքացի ասելով նկատի ունեք քաղծառայողին՝ նրա աշխատավարձը կբարձրանա, թոշակառուին՝ թոշակը կբարձրանա 15 տոկոսով, եթե հանկարծ, Աստված չանի՝ շարքային քաղաքացին հիվանդանա, մեկ օրվա բուժման գինը 3000 դրամով կլինի, եթե շարքային քաղաքացին սովորող երեխա ունի դպրոցում աշակերտի ֆինանսավորունը կավելանա և այլն: Այս ցուցանիշները բոլորը կան՝ կարող եմ տրամադրել՝ կնայեք, եթե դեմ չեք՝ կտամ ձեզ, եթե հանգիստ լինեք՝ կնայեք: Ես տասնհինգ տարի հոգնել եմ այս հարցից՝ ինչո՞ւ է սոցիալական: Սոցիալաան բյուջեն հետևյալն է. հիմա եթե ձեր գրպանում փող կա, օրինակ ասում են, էդ փողը սոցիալական նպատակով եք ծախսել, թե բան… հիմա մեր բյուջեի մեջ հիսուն տոկոսը սոցիալական ծախսեր են: Բա ի՞նչ ասենք՝ ասենք ոչ սոցիալական բյուջե՞»:

Էմմա Պալյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here