Երկու օր առաջ Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ տուրում «Վեսթ Հեմը» արտագնա խաղում 0։5 հաշվով զիջել էր «Նոթինգեմին»։
Անգլիական հեռուստաալիքները ցուցրեցին մի տեսանյութ, որում պարտված թիմի պատանի երկրպագուն լացում է իր թիմի անհաջողությունից հետո։ Այս տեսանյութի ցուցադրությունից հետո «Վեսթ Հեմի» ղեկավարությունը որոշում է կայացրել VIP տոմսեր տրամադրել պատանուն և նրա ընտանիքի անդամներին՝ հաջորդ խաղը դիտելու համար։