տուն Հասարակություն Լարված իրավիճակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մոտ. ուղիղ

Լարված իրավիճակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մոտ. ուղիղ

226
0

Այս պահին լարված իրավիճակ է«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի մոտ: Հաստատության ղեկավար Աշոտ Բլեյանը խոստանում է կենդանի պատնեշ ստեղծել, նրան են միացել աշակերտները:

Աշոտ Բլեյանն ապօրինի է համարում մանկապարտեզի և կրթահամալիրի միջև այժմ ընթացող ցանկապատի շինարարությունը: Նրա խոսքով, իրենք չեն խոչընդոտելու տարվող աշխատանքներին. «Մենք ուղղակի ապահովում ենք ազատ տեղաշարժի մեր իրավունքը»,-հայտարարել է կրթահամալիրի տնօրենը:

Ոստիկանության աշխատակիցները փորձում են բանակցել Բլեյանի հետ: