Վրաստանի քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են շարունակել ակցիաները և կրկին նախատեսում են արգելափակել խորհրդարանի մուտքերը:
Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն և մանրամասնում, որ նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրել են խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին:
«Մենք հետ չենք կանգնելու, պայքարում ենք ընտրությունների համար, որոնք գողացել է Բիձինա Իվանիշվիլին»,- այդ մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավորներից Էլենե Խոշտարիան:
Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ այսօր ժամը 12:00-ին նախատեսվում է խորհրդարանում լիագումար նիստ անցկացնել: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են նիստը: