տուն Լուրեր Լարված իրավիճակ՝ Մաստարա գյուղի տարածքում.shamshyan.com

Լարված իրավիճակ՝ Մաստարա գյուղի տարածքում.shamshyan.com

129
0

11b7ecac92538d24aa7404d458efe166Քիչ առաջ արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի տարածքում: Առավոտյան անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Սևակ Գևորգյանին պատկանող ոչխարի հոտը: Ինչպես Մաստարայից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դիմել է փախուստի, 18-ից ավելի ոչխարներ վրաերթի հետևանքով տեղում սատկել են, իսկ մի մասն էլ վնասվածքներ են ստացել: Գյուղացիներն այս պահին փորձում են ճանապարհը փակել, սակայն նրանց հետ սկսեցին բանակցություններ վարել Թալինի ոստիկանապետ Գևորգյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը: Վրաերթի ականատես հովիվը ոստիկաններին ասում էր, որ ավտոմեքենան եղել է սպիտակ գույնի Ford մակնիշի, իսկ վթարի վայրում ոստիկանները հայտնաբերել են վնասված մեքենայի դետալներ: Տեղում աշխատում է նաև ոստիկանության Թալինի բաժնի հետաքննիչը, կրած վնասի չափը պարզվում է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ոչխարներին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները shamshyan.com — ում: