տուն Հասարակություն Լարս բաց է, իսկ Վրաստան մուտքը` արգելված

Լարս բաց է, իսկ Վրաստան մուտքը` արգելված

293
0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։