Լատվիան գործողության մեջ է դրել իր միջազգային ֆինանսական արգելքները Ռուսաստանի եւ Ղրիմի 21 պաշտոնյաների հանդեպ, որոնք սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջությանը եւ անկախությանը,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Լատվիայի ֆինանսական եւ կապիտալի շուկայի հանձնաժողովին։
Բանկային հաշիվների սառեցումը նշանակում է, որ հաճախորդի փողերը արգելափակվում են եւ նրան արգելվում է դրանց հետ ինչ-որ գործողություն կատարել։ «Մենք հետեւում ենք, որպեսզի այդ գործողությունները ապահովված լինեն բոլոր լատվիական բանկերում եւ ֆինհաստատություններում, եթե այնտեղ կան այդ պատժամիջոցների ցուցակներում ներառված հաճախորդներ։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը իրավունք ունի որոշում կայացնելու պատժամիջոցների ստիպողական կատարման համար, որը հաստատվել է միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։