Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը հայտարարել է, որ երկրում սուգ կհայտարարվի: Հիշեցնենք, որ երեկ Maxima առևտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել և փլատակների տակ են մնացել մի քանի տասնյակ մարդիկ:
Այս պահին հայտնի է, որ զոհվել է 25 մարդ, մոտ 60-ն էլ մնում են փլատակների տակ։ Տուժածներից 40-ը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց մեծ մասի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս պահին փլուզման տեղում իրականացվում են փրկարարական աշխատանքներ: