տուն Հասարակություն Լավ նորություններ ապագա մայրիկների համար

Լավ նորություններ ապագա մայրիկների համար

4805
0
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում 2020 թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց ժողովրդագրական ծրագրերի մասին՝ նշելով, որ ավելացումներ են նախատեսվում: Հաջորդ տարվա հուլիսից ավելանալու է նաև երեխաների ծննդյան ինչպես միանվագ, այնպես էլ ամեն ամիս տրամադրվող աջակցության չափը:
 
«Հուլիսի 1-ից նախատեսում ենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված գումարի բարձրացում. 18 հազարի փոխարեն կդառնա 25500 դրամ, ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1 մլրդ դրամով, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ աջակցությունը 50 և 150 հազար դրամից դարձնել 300 հազար դրամ: Այս ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 2.5 մլրդ դրամ»,- ներկայացրեց նա:
 
Բաթոյանը խոսեց նաև բնակարանային աջակցության ծրագրերի մասին, ասաց, որ բարեփոխումներ կիրականացվեն խնամքի ծառայություններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here