տուն Հասարակություն Լավ նորություն՝ զինծառայողներին

Լավ նորություն՝ զինծառայողներին

281
0

Կառավարության այսօրվա նիստում որոշեցին 350 կմ շառավղով զինվորների արձակուրդ գալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափն ավելացնել, քանի որ սահմանվածը չի բավարարում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրինակ բերեց՝ եթե զինծառայողը ծառայում է Մեղրիում, բայց ապրում է Գյումրիում, ստանում էր մինչեւ Երեւան հասնելու փոխհատուցումը: Նոր որոշմամբ այլեւս այդպես չի լինի՝ ամբողջությամբ փոխհատուցում կստանա: Այս որոշումը վերաբերում է ժամկետային զինծառայողներին, ոստիկանության զորքերում ծառայողներին:

Վարչապետը խոսեց նաև ժամկետային զինծառայողների արձակուրդ չգալու մասին: Նախարարը հույս ունի, որ ըմբռնումով են վերաբերվում ժամկետային զինծառայողների արձակուրդ չգնալուն:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց պայմանագրային զինծառայողների դեպքում այդ փոխհատուցումը վարձրատրության մաս դարձնել: «Կա կանխատեսելի եւ չկանխատեսելի արձակուրդ, դրա համար էլ վարձատրության մաս չենք կարող դարձնել»,- ասաց կառավարության ղեկավարը: