տուն Հասարակություն Լավ լուր ունեմ. Սիփան Փաշինյան

Լավ լուր ունեմ. Սիփան Փաշինյան

407
0

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանն իր «Ֆեյսբուքի» էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունեմ հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»:

Նշենք, որ երիտասարդի դժվար կյանքին ու բնակարանային, կենցաղային անհարմարություններին համացանցային աղմուկից հետո անդրադարձել է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ գրելով, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներն այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում: 

Մարզպետը խոստացել է արդյունքների մասին տեղեկացնել՝ նշելով, որ բոլոր ջանքերը ներդնելու են ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը՝ տեսանելի արդյունքների հասնելու համար: